Միջազգային

Սերգեյ Լավրով. «Հակահրթիռային պաշտպանության համակարգը կարելի է վերածել վստահության ամրապնդմանը նպաստող նախագծիե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, հայտարարել է, որ «հակահրթիռային պաշտպանության համակարգը կարելի է վերածել երկրների միջեւ վստահության ամրապնդմանը նպաստող նախագծի, ինչն էլ ռուսաստանյան կողմի առաջարկությունների էությունն էե: «Ակնկալում եմ, որ այդ թեմայի շուրջ անցկացվող կոնսուլտացիաները համաձայնության կբերեն Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, ՌԴ-ին ու ՆԱՏՕ-ինե,-ասել է նախարարը: Սերգեյ Լավրովը հուսով է, որ բանակցությունների արդյունքում «բոլորին բավարարող արդյունք կլինիե: «Եթե վստահություն լինի, կլինի նաեւ մնացած ամեն ինչե,-հավելել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում