Սպորտ

Կկայանան ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղերը 

1 րոպեի ընթերցում

Կկայանան ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղերը 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Այաքս»-ը Ամստերդամում կմրցի «Բավարիա»-ի հետ, «Բենֆիկա»-ն Լիսաբոնում ուժերը կչափի ԱԵԿ-ի հետ:

F խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն կփորձի գերազանցել «Հոֆենհայմ»-ին, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը` «Լիոն»-ին:

G խմբում «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, «Պլզեն»-ի հակառակորդը կլինի «Ռոմա»-ն:

H խմբում «Վալենսիա»-ն խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Յանգ Բոյս»-ը` «Յուվենտուս»-ի հետ:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում