Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ պարոն Գումինսկին ներկայացրել է առաքելության մանդատը, ընտրական գործընթացի կազմակերպման, նախընտրական քարոզարշավի ընթացքի վերաբերյալ իրենց գնահատականներն ու դիտարկումները:

Զրուցակիցները խոսել են նաև ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման մասին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը, մասնավորապես առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում առկա մեծ ներուժն առավելագույնս օգտագործելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում