Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Շիրակում ու Լոռիում 2018-19թթ կատարված ու նախատեսվող աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականին մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Գումարից Շիրակի մարզին հատկացվել է 354 մլն 915 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 419 մլն 510 հազար դրամ: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականցման համար: Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42,973.0հազ. դրամ,որից՝ ՀՀ Շիրակի մարզին՝ 31 մլն 773 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 11 մլն 200 հազար դրամ: 2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր 1,599,282.1 հազ. դրամ ընդհանուր բյուջեով: 27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903,809.4 հազ. դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381,274.3 հազ. դրամ: ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազ. դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազ. դրամ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղ. գործիքներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1,486,9 մլն դոլար»,- ասաց Պապիկյանը:

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաև տարածքային զարգացման պիլոտային ծրագրերը:

«ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման հետևյալ պիլոտային ծրագրեր: Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում: Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ի արտագնա նիստը նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով