Պաշտոնական

Արմեն Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ:

Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ:

Նշելով, որ ելակի մի մասը իրացվում է ներքին շուկայում, սակայն հիմնականում այն արտահանվում է, «Գրին ֆուդ»-ի ղեկավարներն ասել են, որ իրենց արտադրանքը բարձր համային հատկանիշների և երկարատև պահպանման ժամկետի շնորհիվ մեծ պահանջարկ ունի:

Նրանք նաև նշել են, որ գործունեությունն ընդլայնելու մտադրություն ունեն և հանրապետության նախագահի հետ քննարկել են դրան միտված իրենց ծրագրային մոտեցումները:

Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է մարզերում նման արտադրությունների հիմնումը, որը օգնում է տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում