Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքայի այցով Գյումրիում գտնվող նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Գյումրու Վարպետաց փողոցում գտնվող՝ 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում տեղակայված թանգարանումներկայացված է մեծ գյումրեցու, սիրված արվեստագետի, ուրախ ու տխուր մարդու կյանքն ու գործունեությունը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ կինոյի և թատրոնի մեծ կատակերգուին ժողովուրդը սիրում էր և այսօր էլ սիրում է անմնացորդ, հուզվում, հրճվում նրա մարմնավորած կերպարներով: Նա սիրված էր ոչ միայն Հայաստանում։«Մհեր Մկրտչյանը և նրա ֆիլմերը մեր սերնդի կյանքի մի մասն էին, և ինձ համար շատ կարևոր է, որ հաջորդ սերունդները ևս ճանաչեն նրա արվեստը»,- ասել է նախագահՍարգսյանը։
Նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այցելել են նաև Գյումրիում գտնվող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Նախագահին են ներկայացվել թանգարանի ցուցանմուշները, որոնք վերաբերում են Իսահակյանի կյանքի տարբեր շրջաններին և գրական գործունեությանը:
Նախագահը շրջել է թանգարանով, հիշել հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերում են մեծ Վարպետին, այդ թվում և՝ կապված իր մանկության հետ: