Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ:

Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիում գտնվելն իր համար այցելություն չէ, այլ սովորական կյանքի մի մասը:

«Ամեն անգամ գալիս եմ ու գալու եմ որպես իմ տուն, նաև այս թատրոն: Ուրախ եմ, որ այս թատրոնն ունի Աճեմյանից եկող շարունակություն»,- նշել է նա:

Նախագահը խոստացել է, որ այսուհետ ևս հաճախակի է գալու, իր խոսքով, Հայաստանի մշակութային մայրաքաղաք, որն ունի իր ուրույն դեմքը: Նա ասել է, որ ձգտելու է ամեն ինչ անել, որպեսզի Գյումրին վերագտնի իր դեմքը, որ բոլորը հասկանան՝ հայրենիքը շատ ավելի մեծ է, քան մայրաքաղաքը:

«Հայաստան եկողը պետք է գա ու հին քաղաքը, մշակույթն այստե՛ղ տեսնի, այս քաղաքում, որտեղ այնքան արվեստ ու պոեզիա կա»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ պետք է մշակույթ ձևավորվի՝ գալ ու հանգիստն անցկացնել Գյումրիում, ընդհանրապես՝ մարզերում, մայրաքաղաքից դուրս: Դրա լավագույն օրինակն էր այն, որ նախագահ Սարգսյանը, համատեղելով աշխատանքային այցն ու հանգիստը, տիկնոջ հետ օրն անցկացրել են Գյումրիում:

Հայերեն العربية English Français Русский

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը