Հասարակական

Փաստագրվում են աղետի գոտու բոլոր տնակները. վերջնական պատկերն ունենալու դեպքում կառավարությունը հանդես կգա ծրագրերով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աղետի գոտում իրականացվում է տնակների հաշվառում:

«Արմենպրես» -ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ հաշվառվում են բոլոր այն տնակները, որոնց բնակիչներն անօթևան են մնացել ամենատարբեր պատճառներով: Այսինքն՝ կապ չունի բնական աղետի՞, թե բնակարանն օտարելու հետևանքով է: Այս նախաձեռնության նպատակն է նախ ունենալ ամբողջական պատկերը աղետի գոտում առկա տնակների վերաբերյալ:

«Այս տարվա սկզբին կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն մեկնարկեցին տնակների փաստագրման աշխատանքները: Այդ աշխատանքներն ավարտական փուլում են, շուտով պարզ կլինի վերջնական պատկերը, թե որտեղ որքան տնակ դեռ կա: Դրանք կքարտեզագրվեն, որպեսզի հստակ տեղաբաշխումը երևա: Մասնավորապես, Գյումրիում փաստագրվել է 2 հազար 800-ից ավելի տնակ: Մեծ մասը մետաղական, փայտե, քարով կիսապատված շինություններ են, որոնք միանշանակ քանդման ենթակա են: Մոտ 10 տոկոսի չափով էլ այն տնակներն են, որոնք քարաշեն են: Ինչու ոչ, կքննարկվի նաև դրանց հարցը, եթե կառուցված են քաղաքաշինական նորմերին համապատասխան, օրենքով արգելված վայրերում չեն»,-ասաց նա:

Տանյա Արզումանյանը նշեց, որ տնակային պայմաններում ապրելու պատճառները տարբեր են: Կան ընտանիքներ, որոնք բնակարանի օտարման հետևանքով են հայտնվել տնակներում: Պատճառներից մեկը նաև ներքին միգրացիան է, երբ հարակից գյուղերից եկել են քաղաք, և տնակները նրանց համար ավելի էժան բնակատեղի են դարձել: Կան դեպքեր, երբ ներընտանեկան խնդիրների պատճառով ընտանիքները տրոհվել են և ապրում են տնակներում:

«Տնակների հաշվառումն իրականացվում է աղետի գոտու բնակավայրերում, ընդ որում՝ քաղաքային, քանի որ առայժմ օրենսդրական առումով իրավասու ենք կանոնակարգում մտցնել պետական և համայքնային հողերի վրա գտնվող շինությունների մասով: Նպատակը այդ ընտանիքների մասով հետագայում ծրագրեր մշակելն է: Ի դեպ, կառավարության ծրագրով մինչև 2019 թ. հունիս Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարված է արդեն ամփոփված տվյալների հիման վրա առաջարկությունների փաթեթ մշակել: Նախ՝ տարածքները տնակներից ազատելու, այդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, բնակեցման խնդիրները լուծելու համար: Պետք է հստակեցնել պետության, համայնքի պարտավորությունները»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է կինոոլորտի մի խումբ ներկայացուցիչների

Երևանի մետրոպոլիտենի գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Հայաստանի ու Սլովենիայի ԱԳ նախարարների ասուլիսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն ու ԵԽ ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավարը քննարկել են մի շարք հարցեր

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Քննարկվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում անչափահասների կամավոր թեստավորում ներդնելու հարցը

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի

Ութ երկիր միացել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր