Մշակույթ

Ամանորի օրերին Հայաստանում մի շարք թանգարաններ բաց կլինեն

1 րոպեի ընթերցում

Ամանորի օրերին Հայաստանում մի շարք թանգարաններ բաց կլինեն

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի տոներին Հայաստանում մի շարք թանգարաններ բաց կլինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում:

«Մշակույթի նախարարությունը դրական է արձագանքել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի առաջարկին՝ ի նպաստ Հայաստանում ձմեռային, մասնավորապես ամանորյա զբոսաշրջության զարգացմանը: Ամանորի օրերին բաց կլինեն առնվազն հետևյալ թանգարանները՝ Հայաստանի պատմության թանգարան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,Արամ խաչատրյանի տուն-թանգարան , Ռուսական արվեստի թանգարան, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան»,-ասված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում