«Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից». Հայկ Մարության

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինձ պետք է, որ այս խմբի ասածը լինի 100%-անոց եզրակացություն, որպեսզի իմանալով կազմը ոչ-ոքի մտքով անգամ չանցնի, որ այստեղ ինչ-որ այլ կարծիք կար կամ փորձել են ինչ-որ բան կեղծել ու գաղտնի պահել: Բաց լինելը և վստահություն վայելելը շատ կարևոր է: Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից»,- Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ընդգծել է քաղաքապետը:

Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ հանրության շրջանում առաջացած հարցերի, առկա խնդիրների վերհանման և համապատասխան լուծումներին միտված անհրաժեշտ առաջարկներ ձևավորելու նպատակով, Երևանի քաղաքապետի կարգադրության համաձայն, ստեղծվել է աշխատանքային խումբ, որում, քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի, ընդգրկված են բնապահպան-կենդանասերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ:

Քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խմբից ակնկալում է երկարատև համագործակցություն նաև հետագա ծրագրերում:

«Ակնկալում եմ ոչ միայն համագործակցություն միայն այս խնդիրների ճանաչման ու հետագայում լուծման շուրջ, այլև ընդհանրապես, քաղաքում կատարվող գործընթացների առնչությամբ: Մասնավորապես, ինձ հետաքրքիր կլիներ աշխատանքային խմբի կարծիքը նաև կրկեսի աշխատանքի վերաբերյալ: Դա քաղաքապետարանինը չէ, իհարկե, բայց կենդանիների առումով քաղաքապետարանն այդտեղ իր դիրքորոշումը պետք է ունենա: Իսկ քաղաքի դիրքորոշումն ավելի հաստատուն կլինի, եթե ավելի շատ մարդիկ ներգրավված լինեն այս գործընթացների քննարկման ժամանակ»,- նշել է քաղաքապետը:

Աշխատանքային խմբին զուգահեռ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ձևավորվել է նաև հանձնաժողով, որը կուսումնասիրի այգու նախորդ երեք տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո