Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների, առկա մարտահրավերների և սպառնալիքների, դրանց դիմակայելու հնարավորությունների շուրջ։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարաբնույթ քննարկումների հարթակ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում