Պաշտոնական

Ժողովրդավարությունը մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի. Արմեն Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Ժողովրդավարությունը մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեությունը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ու նշել, որ առաքելությանը կմիանան նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները:

Զրուցակիցներն առաջիկա խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են համարել երկրի հետագա առաջընթացի համար:

Նշելով, որ ժողովրդավարությունը չի սկսվում և ավարտվում ընտրությունների օրը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մշտապես զարգացող ու կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի: Նա ընդգծել է զարգացած քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդնդմանն ուղղված ծրագրերի և նախագծերի մեծ նշանակությունը ու կարևորել է այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային գործընկերների ու տարբեր կառույցների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում