Սպորտ

«Ակտոբեն» նոր պայմանագիր կառաջարկի Մարկոս Պիզելիին 

1 րոպեի ընթերցում

«Ակտոբեն» նոր պայմանագիր կառաջարկի Մարկոս Պիզելիին 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ակումբի նոր սեփականատեր Սամատ Սմակովը: «Մարկոսը շատ բան է արել մեր ակումբի համար: Թեպետ նա վնասվածք ունի, բայց մենք նրան նոր պայմանագիր կառաջարկենք»,- ասել է ակումբի ղեկավարը: Վերջինս փաստել է, որ եթե ամեն ինչ ընթանա առանց բարդությունների, ապա Պիզելին իր մարզումները կվերսկսի գալիք տարվա հունվարից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում