Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց  ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու պատճառները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» քաղաքական կուսակցության ղեկավար և կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իր կուսակցության մասնակցելու պատճառները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավարի խոսքով` առաջին պատճառը, որ իր քաղաքական թիմը ցանկանում է մասնակցել ընտրություններին, երկրում ռազմավարական զարգացման ծրագրի բացակայությունն է:

«Մեզ մտահոգում է այդ հանգամանքը, և մենք գտնում ենք, որ անպայման այս ընտրությունների միջոցով պետք է Հայաստանում ձևավորվի այնպիսի իշխանություն, որն ի վիճակի է ազգի առջև ի հայտ եկած տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելու: Ներկայումս մենք տեսնում ենք կիսատ իրավիճակային լուծումներ և համակարգված ծրագրի բացակայություն, ինչը մարտահրավեր է հայ ժողովրդին և հասարակությանը»,- նշեց Բաղդասարյանը:

Ըստ նրա` երկրում հեղափոխությունը պետք է լինի մի կողմից կոռուպցիայի, թալանի, գանձագողության դեմ համակարգված պայքարով, սակայն մյուս կողմից պետք է լինի նոր Հայաստանի զարգացման այնպիսի հնարավորության ստեղծում, որն երկրի զարգացման խթան կարող է հանդիսանալ, որպեսզի, ի վերջո, հեղափոխության արդյունքները երկրի համար շոշափելի լինեն:

Ըստ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի` երկրորդ պատճառը ընտրությունների մասնակցելու, երկրի արտաքին քաղաքական մարտահրավերներն և սպառնալիքներն են.

«Ես՝ որպես անվտանգության խնդիրների քաջածանոթ անհատականություն, տեսնում եմ աճող սպառնալիքներ և մարտահրավերներ, և, ցավոք, դրանց հակազդելու ոչ բավարար քայլեր , գործողություններ և ծրագրեր»,- ասաց Բաղդասարյանը:

Ներկայացնելով ընտրություններին մասնակցելու երրորդ պատճառը՝ «Օրինաց երկրի» ղեկավարն ասաց, որ ամեն մի գործում քաղաքական թիմը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի լավ պրոֆեսիոնալ թիմ:

«Մենք գտնում ենք, որ պետական կառավարման ոլորտում փորձառության պակասը մարտահրավերներ է առաջացնում: Մենք այսօր տեսնում ենք տարբեր ոլորտներում նշանակված մարդիկ, ովքեր չեն գույքագրել նույնիսկ իրենց համակարգի խնդիրները և չեն ներկայացրել այն տեսլականները, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ են մի կողմից փորձառուներ, մյուս կողմից երիտասարդ նախաձեռնողականություն ունեցող մարդիկ: Մեր ցուցակում կան և՛ փորձառու մասնագետներ, և՛ երիտասարդներ»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ իր կուսակցությունը քարոզարշավին հանդես է գալու «Օրինականություն, արդարություն և ապահովություն» կարգախոսով:

«Ինչու օրինականություն, որովհետև օրենքի գերակայությունը Հայաստանի զարգացման կենարար ճանապարհը պետք է լինի: Ինչու արդարություն, որովհետև ազգը, ժողովուրդը և հասարակությունը արդարության, այդ թվում նաև սոցիալական արդարության կարիք ունեն: Ինչու ապահովություն, որովհետև ազգը և հասարակությունը ցանկանում են և՛ սոցիալական ապահովություն, և՛ անվտանգություն՝ ապահովության իմաստով»,- մանրամասնեց Բաղդասարյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարի խոսքով` կուսակցությունը, թիկունքում ունենալով վիթխարի աշխատանք, հավակնում է դառնալ խորհրդարանում 3 քաղաքական ուժերից մեկը.

«Մենք ունենք հստակ ծրագրեր և 50 հստակ գործողություններ, որոնք կարող են փոխել Հայաստանը և թույլ կտան յուրաքանչյուրին օգտվելու նոր Հայաստանում ստեղծված հնարավորություններից»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Հայերեն

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ