ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմնակից է և այս համատեքստում երբեք չի կարող ողջունել այն քայլերը, որոնք միտված են քրիստոնեական եկեղեցու մասնատմանն ու բաժանմանը»,- ասել է կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք հայ առաքելական եկեղեցին ինչ-ինչ պայմաններում ճանաչել Ուկրաինայի «միացյալ» եկեղեցին:

Կիևի իշխանություններն ու Ուկրաինայում ոչ կանոնական եկեղեցական մարմինը նպատակ ունեն մինչև տարեվերջ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունից ավտոկեֆալիայի՝ անկախացման մասին հրամանագիր՝ տոմոս ստանալ, սակայն նման տոմոս կարող է ստանալ միայն «միացյալ» եկեղեցու ղեկավարը, ում պետք է ընտրեն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիների միացյալ ժողովում, որը կարող է կայանալ նոյեմբերի 22-ին: Ընդ որում՝ Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել նման միջոցառման:

Կոստանդնուպոլսի կողմից Ուկրաինայի ոչ կանոնական եկեղեցուն ավտոկեֆալիա տրամադրելու որոշման պատճառով, ինչը Ռուս ուղղափառ եկեղեցին անվանել է պառակտում, Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդը հոկտեմբերի 15-ին հայտարարել էր Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ շփման դադարեցման մասին ՌՈՒԵ ոչ կանոնական տարածքում:

Հայերեն Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը