Արգամ Աբրահամյանն առաջիկա ընտրություններին չի առաջադրվել անձնական ցանկությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ցուցակով չի առաջադրվել անձնական ցանկությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Ցուցակում չլինելը Արգամ Աբրահամյանի անձնական ցանկությունն է եղել: Իմ անձնական համոզմունքն է, որ նա բավականին մեծ հեղինակություն է վայելում՝ հատկապես Արարատի մարզում»,-ասաց Էնֆիաջյանը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Արգամ Աբրահամյանը հրաժարվել է ընդգրկվել ԲՀԿ-ի ցուցակում եւ մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մտավախություն ունենալով, որ կուսակցությունը 5 տոկոսի շեմը չի հաղթահարի, Էնֆիաջյանը պատասխանեց, որ քաղաքական թիմը քննարկել է և որոշում է կայացրել: «Եվ այս տեսքը ստացվել է մեր քաղաքական որոշումների արդյունքում: Շեմն անցնել-չանցնելու բովանդակությամբ քննարկում չի եղել»,-ասաց նա ու հավելեց՝ նման խոսակցություններն ապատեղեկատվություն են:

Էնֆիաջյանը նշեց, որ իրենց ցուցակում նաև նոր մարդիկ կան, ովքեր չեն եղել պատգամավոր: Դա ակնհայտ փոփոխություն է:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան