Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն արդրադարձել են եվրասիական տարածքում ինտեգրման և երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ընթացքին և առկա խնդիրներին:

Առանձին անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև առաջիկայում մեկնարկող բանակցությունների կազմակերպման աշխատանքներին: Բանակցությունների ընթացքում հայկական կողմը հանդես է գալու որպես հիմնական համակարգող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում