ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ՀՀ կառավարության էջում:
Թուրքմենստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Գոռ Մինասյանն էլ նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ: