ՄԻՊ-ը սեպտեմբերին Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ զեկույց է կազմել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է կազմել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Խոսքը վերաբերում է սեպտեմբեր ընթացքում Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Չինարի, Վազաշեն, Ոսկևան և Այգեհովիտ գյուղերի գնդակոծություններին: Այդ գյուղերի ուղղությամբ կատարված գնդակոծություններից հետո մեր կողմից նախաձեռնվեցին փաստահավաք աշխատանքներ: Այս աշխատանքները սկսել ենք իրականացնել՝ հիմքում ունենալով մամուլի հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները, բայց, որ ավելի կարևոր է, մեզ ուղղվող ահազանգերը»,- նշեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` գնդակոծություններն ուղիղ առնչվում են մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակին:

«Այն վերաբերում է կյանքի իրավունքի պաշտպանությանը, առողջության պահպանման իրավունքին, սեփականության իրավունքին, որովհետև ահազանգերը վերաբերում են նաև նրան, որ դա առաջացնում է, բնականաբար, երեխաների, կանանց մոտ վախ ու տագնապային վիճակ, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից առաջացնում է նաև արձագանքելու անհրաժեշտություն: Փաստահավաք աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների իրավունքների հարցերին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեց մարդկանց վիճակին: Աշխատանքների ընթացքում առանձնազրույցներ, հարցումներ են տեղի ունեցել, իհարկե տեղի բնակիչների հետ, վարչակազմերի հետ է աշխատանք տարվել, ուսուցիչների հետ նաև, որովհետև գնդակոծությունները նաև ուղղվել են թիրախային գյուղերի մանկապարտեզների ու դպրոցների ուղղությամբ»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զեկույցում ներառել է միայն շատ հավաստի տեղեկատվություն:

«Մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները վերարտադրել ենք Գուգլ քարտեզի վրա պրոյեկտված: Սկզբունքը եղել է հետևյալը, որ տեղեկությունները պետք է լինեին վերին աստիճանի ճշգրտության և հիմնված լինեին նաև մեր անմիջականորեն ընկալած աշխատանքի արդյունքների վրա»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Անգլերեն կազմված զեկույցը ՄԻՊ-ը կներկայացնի Խորհրդարանին, Արտաքին գործերի նախարարությանն ու միջազգային կազմակերպություններին:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին