Քաղաքականություն

Ընտրությունների արդյունքներն ու թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի ԱԺ նախագահի պաշտոնին. Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Ընտրությունների արդյունքներն ու թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի ԱԺ նախագահի պաշտոնին. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և թիմային քննարկումները ցույց կտան, թե ով կհավակնի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի հավակնորդներից մեկը լինելու մասին տեղեկություններին:

«Կարծում եմ՝ որևէ քաղաքական գործչի համար նման սահմանափակումներ չկան, յուրաքանչյուրն իր քաղաքական կարիերայում ձգտում է առավելագույնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի այն կանխատեսմանը, որ նոր ձևավորվող խորհրդարանը 1-2 տարվա կյանք կունենա, Հարությունյանը նշեց, որ հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2023 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում