Սպորտ

Հայ տեսուչն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում 

1 րոպեի ընթերցում

Հայ տեսուչն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ տեսուչն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հայ տեսուչն ու մրցավարները ստացել են մի շարք նշանակումներ Եվրոպայում։ ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Սլովենիա-Նորվեգիա հանդիպման տեսուչ։

Մրցավարներ Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը կսպասարկեն Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 6-րդ ընտրական խմբի հանդիպումները: Մրցաշարը, որին կմասնակցեն Մալթայի, Ֆրանսիայի, Բելգիայի ու Լիտվայի Մ-19 հավաքականները, կանցկացվի Մալթայում նոյեմբերի 14-20-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում