ՀՅԴ պատգամավորը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի  խրախուսման ուղղությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը, սակայն այս առումով ներկայացնում է նաև իր վերապահումներն ու առաջարկները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սեյրանյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

«Շատ կարևոր շեշտադրում է կատարվում բյուջեի նախագծում աշխատանքի խրախուսման ուղղությամբ: Սակայն դա պետք է լինի չափելի: Իսկ դա հնարավոր է, եթե որոշ ժամանակ հետո արձանագրենք, որ միկրոտնտեսությունից ինչ-որ տոկոս փոխանցում կատարվի դեպի մանր ու միջին բիզնես: Ես հեռու եմ այն մտածելակերպից, որ բոլոր միկրոտնտեսությունները անպայմանորեն մանր ու միջին կդառնան: Սակայն եթե այդ անցման դինամիկան չնկատվի, կստացվի, որ աշխատանքի խրախուսումով պարզապես տուն պահելու համար զբաղվածության տեղ ենք ստեղծում: Աշխատանքի խրախուսումը պետք է լինի համապարփակ, բոլոր ոլորտներում` կրթության, մշակույթի»,-ասաց Սեյրանյանը:

Պատգամավորը նշեց, որ այս տարվա բյուջեին տալիս են իներցիոն բնորոշումը: Նրա կարծիքով` այն իներցիոն է նաև մի շարք այլ առումներով: «Այն իներցիոն է, առաջին հերթին, իր մեթոդաբանության մեջ: Վերջին տարիների բոլոր բյուջեները փորձում են լուծել մեթոդաբանական երկու խնդիր` ստեղծել եղածի վրա հիմնված և ուզածի վրա հիմնված բյուջե: Այսինքն՝ բյուջեն ձևավորվում է եղած ռեսուրսների վրա, նաև տեսլականի և ցանկությունների վրա: Սակայն երկրորդի համար խանգարող հանգամանք կա` չկա պետության տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի` ծախսերը, ուղղությունները, զարգացման ծրագրերը դեպի ուր են տանում»,-նշեց պատգամավորը:

Սեյրանյանի կարծիքով` բոլոր բյուջեները կառուցված են լիբերալ շուկայական տնտեսության մեթոդաբանության վրա, կառուցված են` փորձելով մեղմել սոցիալական խնդիրները: Բյուջեի ծախսային մասում ամենախոցելի տեղը նա համարեց սոցիալական ոլորտը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա