Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ վերացրել և վերացնում են արտագաղթին նպաստող մի շարք գործոններ: Խնդիր են դրել բարձրացնել երկրի գրավչությունը, Հայաստանը պետք է դառնա ապրելու լավագույն տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ որոշ գյուղերում արտագաղթը մեծ է, երիտասարդներ գրեթե չկան: «Ինչպես ենք խրախուսելու երիտասարդների վերադարձը, եթե հայրենադարձության հայեցակարգ չկա»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ կար գաղափար` որոշակի արտոնություններ սահմանել այն մարդկանց համար, ովքեր վերադառնում են Հայաստան: «Սակայն ինչ անենք այն մարդկանց հետ, ովքեր ճամպրուկները կապել են և ուզում են գնալ երկրից: Մեր խնդիրը պետք է լինի երկրի գրավչության բարձրացումը: Մենք երկար ժամանակ առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են: Այստեղ կա արդարության, օրինականության, հնարավորությունների, արժանապատվության խնդիր: Մենք այսօր երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ մեկին չի կարող ապօրինի կերպով ինչ-որ բան ասել: Հայաստանում մենք հաշվարկել ենք, թե արտագաղթին ինչքան են նպաստում տարբեր ճնշումների մեխանիզմները, թաղային հեղինակությունները, իրավապահ համակարգի ապօրինությունները, տնտեսական գործունեության սահմանափակումները, արտոնությունները: Մենք այդ ամեն ինչը վերացրել ենք և վերացնում ենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե ներգաղթի կոնցեպտն այն է, որ Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղն ապրելու համար: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ այսօր արդեն խթանում են հայրենադարձությունը: «Անշարժ գույքի շուկայում գներն աճում են, քանի որ արտերկրում ապրող շատ հայրենակիցներ գալիս են և անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ են անում: Այս ամենը լինելու է ներգաղթի լավ պատճառ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` իրենց կուսակցությունը հիմնադրման օրից ծրագրային փաստաթղթում արձանագրել է, որ առաջիկա քսան տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: «Այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակություն ունի: Բայց մենք դա չենք պատկերացնում տեխնիկական գործողությունների արդյունքում: Մենք հավատում ենք, որ դա երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք պետք է լինի»,-եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը