Քաղաքականություն

Հայաստանը բաց երկխոսություն է ունենալու Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ. Աննա Նաղդալյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը բաց երկխոսություն է ունենալու Իրանի նկատմամբ պատժամիջոցների գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման շուրջ ստեղծված զարգացումներին, արվում են համապատասխան գնահատականներ, դրանց հիման վրա ձեռնարկվելու են համապատասխան քայլեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ես ուղղակի այս պարագայում կարող եմ ընդգծել, որ մենք բաց երկխոսություն ենք ունենալու գործընթացում ներառված բոլոր կողմերի հետ, հստակորեն ներկայացնելու ենք մեզ հուզող բոլոր հարցերը և բացատրելու ենք մեր գործողությունների տրամաբանությունը»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այս պահին միայն այսքանը կարող է ասել, երբ իրադրությանը կտրվի համապարփակ գնահատական, այդ ժամանակ ավելի մանրամասն կկարողանան ներկայացնել հետագա քայլերը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում