Հակոբ Արշակյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ուղիղ ավիահաղորդակցության թեմայի շուրջ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շինաշխատանքներին, որոնք իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։

Նա նշել է, որ այդ հատվածում որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց վերջին շրջանում դրական տեղաշարժ է նկատվում։ Շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են։

Խոսելով ծրագրի ժամկետների վերանայման մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ պետք է նախ լրացուցիչ ուժեր ներգրավել, աշխատանքի մեջ հաշվետվողականությունը բարձրացնել, և եթե բոլոր ջանքերը գործադրվեն, բայց ժամկետները պահպանել հնարավոր չլինի, կքննարկվի նաև վերջնաժամկետը խելամիտ չափով երկարաձգելու հարցը։

Դեսպանը նշել է, որ մշտապես պատրաստ է աջակցել աշխատանքային հարաբերություններում փոխըմբռնման հաստատմանը։

Թիան Էրլունը չինական կողմի անունից հետաքրքրվածություն է հայտնել նաև Տրանշ 4-ում մասնակցություն ունենալու վերաբերյալ` կլինի դա չինական ընկերության կողմից շինարարության իրականացումը, թե ֆինանսական մասնակցությունը` վարկային բարենպաստ պայմաններով։ Նա նշել է, որ չինական կողմը բաց է ցանկացած ձևաչափով համագործակցության համար։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուղիղ ավիահաղորդակցության թեմայի շուրջ։ Դեսպանն ընդգծել է, որ դրա հնարավորության մասին կարելի է խոսել, երբ, օրինակ, զգալի մեծանա ուղևորահոսքը։

Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը ներկայացրել է Բրյուսելում նոյեբերի 20-ին կայանալիք ««Pilot Project Expert Group meeting on Financing» խորագրով հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության շրջանակները։ Նախատեսվում է դրա ընթացքում ներկայացնել Տրանշ 4-ի շինարարության ծրագիրը, և շատ դրական է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է ծրագրով։

Դեսպան Էրլունը կարևորել է Հայաստանի դերը` որպես Չինաստան-ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի հաստատման միջնորդ երկիր։

Դեսպանը նշել է նաև, որ ՏՏ ոլորտում համագործակցությունը ևս շատ հեռանկարային է, և դեռ չօգտագործված մեծ հնարավորություններ կան։

Հակոբ Արշակյանն էլ իր հերթին առաջարկել է ստեղծել մի հարթակ, որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի գործարարները, կծանոթանան և բիզնես կապեր կհաստատեն։ Նա նշել է, որ չնայած այս ոլորտում արտադրության ծավալները Չինաստանի հետ համեմատելի չեն, բայց մեր մասնագետների ուժը բարդ խնդիրների լուծումն է և Հայաստանում ներկայում բավական լուրջ նախագծեր են իրականացվում արհեստական բանականության, կիսահաղորդիչների թեստավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ առաջատար ուղղություններուվ։

Թիան Էրլունը հայտնեց, որ ամեն տարի աշնանը Շենժենում էքսպո է անցկացվում, որը կարող է նման հարթակ դառնալ։ Դեսպանը կարևորեց ոչ միայն գործարար, այլև գիտական կապերը, հայ և չինացի գիտնակաների համագործակցությունն ու շփումները։

Հայերեն English Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին