Սպորտ

Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել 

1 րոպեի ընթերցում

Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ենիսեյ»-ն արտագնա խաղում մրցել է «Կրասնոդար»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով հօգուտ տանտերերի:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը թիմի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 29-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

«Ենիսեյ»-ը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում