Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցնեը չեն ազդել Իրանի տնտեսության վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ամերիկյան պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Դրանք ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի տարրեր: Վաշինգտոնը չի կարող դադարեցնել իրանական նավթի արտահանումը», -ասել է Ռոհանին: Նրա խոսքով, իրանական տնտեսությունը կարող է հաղթահարել Ամերիկայի կողմից ստեղծված ցանկացած խնդիր:

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի համատեղ բաղկացուցիչ գործողությունների ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին: Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել նախորդ պատժամիջոցները, այլեւ նորերը ներկայացնել Թեհրանի նկատմամբ, իսկ Պետդեպարտամենտն էլ հայտարարել էր Իրանի՝ նավթի արտահանման եկամուտները ոչնչացնելու Վաշինգտոնի մտադրության մասին:

ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ին: Սահմանափակումները վերաբերում էին Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու եւ մի շարք մետաղների առեւտրին: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ է մտել նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ Իրանի նավթային հատվածի դեմ: ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցները կիրառվել են ավելի քան 700 իրավաբանական անձանց եւ անհատների, իրանական նավերի եւ օդանավերի դեմ:

Հայերեն Français Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

ԵՄ-ն ցանկանում է նոր ՀՕՊ համակարգեր մշակել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն