Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանն խորհրդարանական ընտրություններում կղեկավարի  «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն խորհրդարանական ընտրություններում կղեկավարի  «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- գրել է նա։

ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում