Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանիտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են Երևանում ազատ հավաքների ապահովման առկա վիճակը, խաղաղ հավաքների ապահովման հարցում համայնքային և պետական մարմինների համագործակցությանը և այս համատեքստում ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների հետ կապված գործընթացների կազմակերպման հարցեր:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևան համայնքն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է սահմանված բոլոր լիազորությունները թե համայնքային, թե համապետական ընտրությունները կազմակերպելու համար, այդ թվում՝ ապահովելով Հավաքների ազատության մասին օրենքի դրույթները: Քաղաքապետը նշել է, որ երկրում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության շնորհիվ ընտրական գործընթացները դարձել են առավելագույնս թափանցիկ և ժողովրդավարական, ինչի ապացույցն էին նաև սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները:

Կլեմեն Վուլեն իր հերթին նշել է երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գալիք ընտրական գործընթացները մեկ անգամ ևս կվերահաստատեն փաստը, որ Հայաստանն անցում է կատարում դեպի ժողովրդավարության նոր մակարդակ:

ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը Հայաստանում է ՀՀ կառավարության պահանջով:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել