Սերգեյ Լավրով. Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը շղթայական ռեակցիայի սկիզբ է դրել աշխարհամասի տարբեր շրջաններում
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը շղթայական ռեակցիայի սկիզբ է դրել աշխարհամասի տարբեր շրջաններում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով üրանսիայի իր պաշտոնակից Բեռնար Կուշների հետ կայացած բանակցությունների արդյունքները: «Չեմ տեսնում, թե Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը ինչպես կարող է կայունացնել Եվրոպայի իրադրությունը: Դա շղթայական ռեակցիայի սկիզբ կդնի աշխարհամասի տարբեր շրջաններումե,-ընդգծել է Լավրովը: «Ռուսաստանը ցանկանում է խուսափել նման սցենարիցե,-հավելել է նա: