Սպորտ

«Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ. ՉԼ-ում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները 

1 րոպեի ընթերցում

«Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ. ՉԼ-ում կկայանան E, F, G, H խմբերի հանդիպումները 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան E, F, G, H խմբերի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Բավարիա»-ն Մյունխենում կընդունի ԱԵԿ-ին, «Բենֆիկա»-ն` «Այաքս»-ին: F խմբում ֆավորիտ «Մանչեսթեր Սիթի»-ն կխաղա Դոնեցկի «Շախտյոր»-ի, «Լիոն»-ն էլ կմրցի «Հոֆենհայմ»-ի հետ: G խմբի առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն կփորձի գերազանցել «Ռոմա»-ին, իսկ «Պլզեն»-ը՝ գործող չեմպիոն «Ռեալ»-ին: Վերջին՝ H խմբում կկայանա տուրի կենտրոնական հանդիպում` «Յուվենտուս»-ը Թուրինում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ-ին, «Վալենսիա»-ն կմրցի «Յանգ Բոյս»-ի հետ:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում