Սպորտ

Արթուր Սարկիսովի գոլը թիմին չօգնեց խուսափելու պարտությունից 

1 րոպեի ընթերցում

Արթուր Սարկիսովի գոլը թիմին չօգնեց խուսափելու պարտությունից 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովն ակումբում գոլի հեղինակ է դարձել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում «Ենիսեյ»-ն արտագնա խաղում մրցեց «Անժի»-ի հետ: Հադիպումն ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ տանտերերի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվողը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում էր, դարձավ գոլի հեղինակ և փոխարինվեց 75-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ենիսեյ»-ը մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում