Կայացել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատել Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն և ապահովել լիարժեք ներկայացվածություն պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում. այսպիսի նպատակ է իր առջև դրել «Քաղաքացու որոշում» նորաստեղծ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կայացավ նոյեմբերի 3-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության համահիմնադիր Գոռ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2002 թվականից սկսած իրենց քաղաքական թիմը երկար ժամանակ տարբեր ձևերով պայքարել է Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար:

«Իշխանափոխությունից հետո մեր թիմը որոշում է կայացրել, որ պետք է անկախ և ինքնուրույն քաղաքական կուսակցություն ստեղծել ու կառուցել այն երկիրը, որ մենք ուզում ենք տեսնել: Համագումարից հետո կդիմենք պատկան մարմիններին պետական գրանցում ստանալու համար, որից հետո մանրամասն, ըստ ոլորտների կներկայացնենք մեր ծրագիրը », - ասաց Հակոբյանը:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հակոբյանը պատասխանեց, որ եթե ժամկետների մեջ տեղավորվեն, ապա կմասնակցեն, սակայն եթե նույնիսկ չմասնակցեն ընտրություններին, կշարունակեն կյանքի կոչել իրենց հեռահար նպատակները:

Համագումարի ընթացքում հաստատվեց կուսակցության կանոնադրությունը և ծրագրային հիմնադրույթները, ընտրվեցին ղեկավար մարմինները , ինչպես նաև գործադիր և վերահսկիչ հանձնաժողովի անդամները:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խումբը նպատակ է դրել ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան