Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով ԱԳՆ-ի համար նախատեսվում է 14.9 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետական բյուջեից կօգտագործի 14.9 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 2-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ներկայացված բյուջեի նախագիծը պարունակում է այնպիսի տեղեկություն, որը պետք է թույլ տա դատողություններ անել նաև այն մասին, թե ֆինանսական միջոցների օգտագործմամբ ինչ արդյունքներ ենք ակնկալում:Կանխատեսվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից կօգտագործի շուրջ 14.9 մլրդ դրամ միջոցներ: Դրանց հիմնական մասը՝ 69 տոկոսը կօգտագործվի օտարերկյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը կազմակերպելու համար: Պետական կառավարման գործառույթի իրականացման նպատակով կօգտագործվի 1. 8 մլրդ դրամ»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Միջազգային կազմակերպությունների անդամակցության գումարը կկազմի շուրջ 2.5 մլրդ դրամ կամ ԱԳՆ-ի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ 17 տոկոսը: Արարողակարգային ծառայությունների համար կնախատեսվի շուրջ 183 մլն դրամ:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են