ՊԵԿ-ը հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն իրականացրած հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ես սա շատ կարևոր փաստ եմ համարում, որովհետև պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի և գործարար միջավայրի հարաբերությունները բավական անկայուն և լարված էին: Եվ ես այս հավաքագրումներն ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ ՊԵԿ-ը, Կառավարությունը, գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, բոլոր հիմքերը կան ասելու՝ երկխոսության նոր փուլ է սկսվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում: Հասկանում են, որ հակամարտության ռեժիմը պետք է փոխարինել համագործակցության ռեժիմով:

Կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ հարկատուները հնարավորինս շատ եկամուտներ ստանան, շատ հարկեր վճարելու հեռանկարով: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Կառավարությունը դա անում է, սակայն հարկատուն պատրա՞ստ է շատ եկամուտ ստանալու միջավայրում հնարավորինս շատ հարկ վճարելու պայմանին:

«Եթե պատրաստ է, ապա մենք իսկապես շրջադարձային կերպով փոխում ենք մեր երկրի ճակատագիրը»,-հավելեց նա:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են