Բանկերի նկատմամբ վստահությունը բնակչության շրջանում աճել է. հոկտեմբերի 31-ը Խնայողությունների համաշխարհային օրն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում վերջին 10 տարվա ընթացքում բանկերի հուսալիության նկատմամբ աճ է նկատվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

Նա հավելեց, որ վերջին 10 տարում ՀՀ բնակչությունն ավելի ակտիվ է բանկերում խնայողություններ իրականացնում:

«Բանկերում ի պահ դնելու հարցում տարեկան մոտ 19 տոկոս աճ է նկատվում, եթե հաշվի առնենք նաև պարտատոմսերի մեջ խնայողությունները: Այս ամենն էլ իր հերթին վկայում է բնակչության վստահության մասին բանկերի հուսալիության նկատմամբ: Անելիքներ կան, քանի որ մեր վերջին հարցումների ընթացքում բնակչության զգալի մասը դեռևս խնայողությունները պահում է «բարձի տակ»: Այս միջոցառումն էլ նպատակ ունի ավելի ակտիվացնելու բնակչությանը բանկերում խնայողություններ իրականացնելու համար»,- նշեց Դարբինյանը:

Համաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ զրույցում կատակով նշեց, որ հոկտեմբերի 31-ը ոչ միայն Հելոուինի օրն է, այլև ավելի կարևոր` Խնայողությունների միջազգային օրը:

«Միջոցառումը կազմակերպել է գերմանական խնայողությունների հիմնադրամը: Խնայելը կարելի է հոբբի համարել, գուցե այնքան էլ կոռեկտ չէ այդպես արտահայտվել, բայց Գերմանիայում պատմականորեն այդպիսի ավանդույթ կա: Այսօր… ամբողջ աշխարհում տոկոսադրույքները բավականին ցածր են: Այդ, իսկ պատճառով, կարծում եմ, պետք է կարողանալ գումար խնայել, որպեսզի կարողանաս կանխատեսել, թե ինչպիսի ապագա է քեզ սպասում: Բայց սա գերմանական մոդելն է»,- նշեց Քիսլերը:

Նա ընդգծեց, որ այս միջոցառման ընթացքում ինքը և մի քանի այլ մասնագետներ կփորձեն հասկանալ՝ արդյոք հնարավոր կլինի՞ Գերմանիայից նման մոդել ներմուծել Հայաստան, քննարկել՝ արդյոք բանկերը պատրա՞ստ են նման աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին:

ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի հետ համագործակցությամբ միացել են Խնայողությունների համաշխարհային օրվա` հոկտեմբերի 31-ի ավանդույթին:

Հայաստանի բանկերն արդեն 7 տարի է նշում են խնայողությունների համաշխարհային օրը:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են