Պաշտոնական

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՀԿ պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՀԿ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հնարապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ ու թիրախային պայքարի իրականացումը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության առաջնայնությունն է ոչ միայն պայքարը ծխախոտի՝ որպես վատ երևույթի դեմ, այլև առաջին հերթին հոգածությունը բնակչության առողջության մասին:

ԱՀԿ պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իրենց՝ Հայաստան այցի հիմնական նպատակները և գոհունակությամբ խոսել ծխախոտի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամության մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունման պարագայում ՀՀ բնակչության առողջության բարելավման հնարավորությունները, խոսել ծխախոտի դեմ պայքարի միջազգային հաջող փորձի մասին` անդրադառնալով տարբեր երկրներում կիրառվող առանձին գործիքների արդյունավետությանը և Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում