Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Լորդ Արա Դարզիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի ղեկավար, հայազգի Լորդ Արա Դարզիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ ուրախ են Հայաստան Լորդ Դարզիի հերթական այցելության կապակցությամբ և երախտապարտ՝ տարիներ շարունակ երկրին ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորդ Դարզին նշեց, որ զարգացման այս նոր փուլում Հայաստանի առջև լայն հնարավորություններ են բացվում և հենվելով այլ երկրների փորձի վրա՝ հնարավոր է թռիչքային առաջընթաց ապահովվել:

Տիգրան Ավինյանը նշեց, որ, հաշվի առնելով Լորդ Դարզիի մեծ փորձը առողջապահական համակարգի բարեփոխումների և առողջապահությունում նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման առումով, նա կարող է մեծապես նպաստել կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Ի պատասխան Լորդ Դարզին ասաց, որ պատրաստ է իր ներդրումը ունենալ այս գործընթացում, հավելելով, որ տարբեր երկրների առողջապահական համակարգերի առջև ծառացած մարտահրավերների մեծ մասը միևնույն բնույթն ունեն:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի գործունեության շրջանակներում համագործակցել առողջապահական բարեփոխումների և հանրային քաղաքականության բարելավման համար իրականացվող վարքագծային ուսումնասիրությունների հարցերով: Այս համատեքստում քննարկվեց նաև Հայաստանի՝ վարքագծային ուսումնասիրությունների ոլորտում տարածաշրջանային առաջնորդ դառնալու հնարավորությունները:

Հայերեն العربية English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան