Հասարակական

Առաջիկա օրերին արևային եղանակը հիմնականում կպահպանվի

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին արևային եղանակը հիմնականում կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի, 31-ի ցերեկը սպասվում է +16…+18, իսկ հաջորդող օրերին՝ +13…+15:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում