Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։«Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի հետ հանդիպումներով, քանի որ դրանք հարազատ վայրում գտնվելու զգացողություն են հաղորդում։ Կուզենայի, որ երկխոսություն ծավալվի, և լսեի ձեզ հուզող հարցերի ու Հայաստանի իշխանություններից ձեր ակնկալիքների մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Անմիջական զրույցի ընթացում խոսվել է հայ-բելառուսական հարաբերությունների, երկկողմ տնտեսական և մշակութային կապերի խորացման գործում հայ համայնքի դերի, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների, ինչպես նաև համայնքային կյանքին վերաբերող հարցերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան - Սփյուռք հարաբերություններին, սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին։

Նախագահը պատասխանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև տեղեկություններ ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների մասին։

Անդրադառնալով Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությանը՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային տարբեր կազմակերպություններում և հեղինակավոր հարթակներում Հայաստանի ներկայությունը, ինչը հնարավորություն է տալու երկրին նորովի հանդես գալ միջազգային հարաբերություններում։

Համայնքի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ղեկավարության հետ նման շփումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս իրենց հայրենիքի մի մասնիկը զգալ, տեղեկանալ Հայաստանում կատարվող գործընթացներին և հնարավորինս ներգրավվել տնտեսապես ուժեղ և բարեկեցիկ հայրենիք կառուցելու գործում։

Հայերեն العربية English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ