Խուլեն Լոպետեգին հեռացվել է «Ռեալ»-ի մարզչի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գլխավոր մարզչի պարտականությունները 15 օրվա ընթացքում կկատարի «Կաստիլյա»-ի մարզիչ Սանտիագո Սոլարին: Խուլեն Լոպետեգին «Ռեալ»-ի հետ պայմանագիր էր կնքել միայն հունիս ամսին:
Մադրիդի «Ռեալ»-ը 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Էլ Կլասիկո»-ում, իսկ մրցաշարային աղյուսակում միայն 9-րդ տեղում է:
Կարդացեք հոդվածը` Русский