Մշակույթ

Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը և արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ գրառումն ուղեկցելով տեսանյութով, որում ինքն ասմունքում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը:

Փաշինյանը նշել է՝ ինքը հավատում է, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության եւ ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ կստեղծվեն՝ որպես ազգային գիտակցության նոր հենասյուներ:

«Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում