Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Հոնգ Ուեյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել և խրախուսել ԱԶԲ կողմից մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանց շրջանակներում ձեռքբերված փորձը կլինի կիրառական և կօգտագործվի կառավարության հետ համատեղ առաջիկայում իրականացվելիք ծրագրերում: Փոխվարչապետի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը ԱԶԲ-ի պես թափանցիկ գործելաոճ և բարձր հեղինակություն ունեցող գործընկերոջ հետ:

Նշելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ Հոնգ Ուեյը կիսվել է այցից իր տպավորություններով և գոհունակությամբ խոսել ԱԶԲ-ի կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Նա ակնկալել է, որ Հայաստանի հետ ԱԶԲ հետագա համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի նաև սոցիալական ոլորտում և մասնավոր հատվածում նոր ծրագրերով:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացմանը, ԱԶԲ կողմից Հայաստանում պարտատոմսերի թողարկմանը, գյուղատնտեսության ոլորտում նորարարական ծրագրերի ԱԶԲ փորձին և Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները երկուստեք կարևորել են բոլոր կարևոր ոլորտների հետ համատեղ մարդկային կապիտալի զարգացումը, որը կարող է լրացնել այլ ոլորտներում առկա բացերը:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն