Հասարակական

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ անցկացրեց ճանաչողական հանդիպում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ անցկացրեց ճանաչողական հանդիպում

ԳԱՎԱՌ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահության առաջնային օղակի հիմնարկների տնօրենների հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բուժհաստատությունների տնօրենները մարզպետին ներկայացրին ընդհանուր իրավիճակը իրենց կազմակերպություններում , ինչպես նաեւ՝ առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթ անելիքները:

Խորհրդակցության ավարտին մարզպետը հրահանգեց տնօրեններին՝ բարձրացնել աշխատանքային պատասխանատվությունը եւ բուժսպասարկման որակը, բնակչության մոտ տեղիք չտալ որեւէ դժգոհության:«Մեր երկրում կատարված փոփոխությունը պետք է հստակ երեւա նաեւ ձեր աշխատանքում, ինչը պետք է դրսեւորվի բնակչության հետ անմիջական շփումների ընթացքում: Բնական է, որ ձեզ դիմած քաղաքացիները առողջական խնդիրներ ունեցող, հուզական վիճակում գտնվող մարդիկ են, որոնց հետ հարկավոր է վարվել շատ մեղմ, հարգանքով, հուսադրող խոսքերով, ընդառաջել նրանց: Ես ուզում եմ, որ ձեր կողմից սպասարկվող մարդիկ ձեր մասին խոսեն միայն հարգանքով ու ակնածանքով, իսկ դուք միշտ գտնվեք ձեր մասնագիտական ու մարդկային բարձրության վրա: Աշխատեք ազատվել ավելորդ, ձեւական հաստիքներից, փոխարենը խրախուսեք որակյալ աշխատանք կատարողներին, անընդհատ բարձրացրեք բուժսպասարկման որակը: Միշտ ազնիվ եղեք ձեր խղճի առաջ, եւ ձեր համակարգում դրական փոփոխությունն անմիջապես կնկատվի ու կգնահատվի»,- հանձնարարեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում