Սպորտ

«Բարսելոնա»-ն հաղթեց «Ինտեր»-ին. Չեմպիոնների լիգա

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն հաղթեց «Ինտեր»-ին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան A, B, C, D խմբերի երրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` A խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ատլետիկո»-ի դարպասը, «Բրյուգե»-«Մոնակո» խաղն ավարտվեց ոչ-ոքի (1:1):

B խմբում ՊՍՎ-«Տոտենհեմ» խաղն ավարտվեց խաղաղ արդյունքով` 2:2, «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում գերազանցեց «Ինտեր»-ին` 2:0:

C խմբում ՊՍԺ-«Նապոլի» խաղն վերջացավ ոչ-ոքի` 2:2 հաշվով, իսկ «Լիվերպուլ»-ը խոշոր` 4:0 հաշվով առավելության հասավ «Զրենա Զվեզդա»-ի նկատմամբ:

D խմբում «Պորտու»-ն արտագնա խաղում գերազանցեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, իսկ «Գալաթասարայ»-«Շալկե» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում