Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ պատվիրակության հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը՝ ՀՀ-ում բանկի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորությամբ: Անդրադառնալով Երևան-ՎԶԵԲ համագործակցությանը՝ Հայկ Մարությանն առանձնակի կարևորել է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Երևանի քաղաքապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնման հարցում:

«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ձևավորված է հաջողված համագործակցություն, ինչի շրջանակում ծավալուն աշխատանքներ են իրականացվել և իրականացվում մետրոյի վերակառուցման, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության և մի շարք այլ ուղղություններով: Երևանի հետ կապված մենք ունենք հետաքրքիր նախագծեր, որոնք, համոզված եմ, նաև ձեզ հետ միասին, համատեղ ուժերով կկարողանանք իրագործել: Մենք շատ ենք սիրում մեր քաղաքը և ուզում ենք աշխատել ու գործել այնպես, որ մեր քաղաքի բնակիչները գոհ մնան, քաղաքն էլ ավելի հարմարավետ դառնա»,- ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,նշել է Հայկ Մարությանը:

ՎԶԵԲ հայաստանյան ներկայացուցչության անունից շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Դիմիտրի Գվինդաձեն համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս Երևանի քաղաքապետարանի և բանկի համագործակցությունը կլինի արդյունավետ ու հաջողված:

«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ համոզիչ հաղթանակի համար, ինչը, կարծում եմ, մեծ պատասխանատվություն է պահանջում Ձեզանից: Ձեր պատրաստակամությունը, վստահ եմ, նոր հորիզոններ կբացի երկուստեք ծրագրերն ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու համար: Մենք ունենք կառուցողական առաջարկներ, որոնք, կարծում եմ, համայնքային ենթակառուցվածքների զարգացման տեսակետից կհետաքրքրեն Ձեզ»,- նշել է Դիմիտրի Գվինդաձեն:

Քաղաքապետ Հայկ Մարությանն առանձնացրել է տրանսպորտային ցանցի արդիականացման առաջնահերթությունը և նկատել, որ այս հարցում բանկը կարող է օգտակար լինել:

«Մեր քաղաքի բնակիչների կողմից որպես կարևոր խնդիր մշտապես նշվում է տրանսպորտային ցանցի բարեփոխումների անհրաժեշտությունը և մենք գործընկեր կառույցների հետ միասին քննարկելու ենք լավագույն առաջարկները: Այս պահին տրանսպորտային բարեփոխումների ռազմավարությունը գրեթե պատրաստ է, պարզապես պետք է ավարտուն տեսքի բերվի, որից հետո էլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո