Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրից ժամանած պատվիրակության անդամներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը Սինգապուրի կրթության, տնտեսության, հանրային ոլորտի և մարդկային կապիտալի զարգացման առկա փորձը օրինակելի է համարել շատ երկրների համար և նշել, որ Հայաստանի և Սինգապուրի միջև միջպետական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, որն այսօր ամբողջությամբ չի իրացվում:

Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը կարևոր հիմք են զբոսաշրջության զարգացման համար: Պու Կուն Կոն դրվատանքով է խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ երիտասարդների հետաքրքիր գաղափարների մասին և ակնկալել համագործակցություն նաև թվայնացման օրակարգի շրջանակում: Սինգապուրի ավագ պետնախարարը պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերների հետ կիսվելու իրենց երկրում տարբեր ոլորտներում առկա հաջողված փորձով:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցությունը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն կարևորել են առաջիկայում ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը և դա համարել ևս մեկ խթան հայ-սինգապուրյան երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել համաձայնագրի կնքման և դրա հետագա կիրարկման գործընթացում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն