ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելը տեխնիկական որոշում է՝ պայմանավորված ՀՀ ներքաղաքական իրադարձություններով. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշումն իրապես տեխնիկական էր` պայմանավորված ՀՀ ներքաղաքական իրադարձություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Որևէ այլ պատճառ չկա»,- նշեց նա:

Հարցին՝ արդյոք հնարավոր է ՀԱՊԿ-ից նախագահության անցումն այլ երկրի, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ խորհրդակցությունները դեռ շարունակվում են:

«Դրանք վերաբերում են ՀԱՊԿ կանոնակարգերի շրջանակներում կոնսենսուսային լուծումներ գտնելուն և դրանց հստակեցմանը; Եթե այս հարցը հայտնվի օրակարգում, Հայաստանն իրեն վերապահված ողջ գործիքակազմով համապատասխան քայլեր կձեռնարկի: Գործիքակազմն արդեն հայտնի է»,-նշեց նա:

Նա հավելեց, որ ՀԱՊԿ կանոնակարգերով սահմանված է, որ կայանա ՀԱՊԿ քարտուղարի փոխարինման գործընթաց: «Խորհրդակցությանը գնում է դրա շուրջ, երբ դրանք ներկայացվեն ՀԱՊԿ-ի հաստատմանը, հայտնի կլինի նաև հանրությանը»,- ընդգծեց նա:

Հայերեն English Français Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին