Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն վարչապետի ընտրության համար կկարողանա ապահովել անհրաժեշտ քանակի կողմ ձայներ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն վարչապետի ընտրության համար կկարողանա ապահովել անհրաժեշտ քանակի կողմ ձայներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ-ն ցանկության պարագայում ԱԺ-ում վարչապետի ընտրության համար դժվար թե կարողանա ապահովել անհրաժեշտ 53 կողմ ձայները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«ԱԺ-ում չկա մի այնպիսի ուժ, որը վաղը 53 կողմ ձայնով կարող է կազմակերպել ՀՀ վարչապետի ընտրությունը: Ես վստահ չեմ, որ ՀՀԿ-ն ցանկության պարագայում կարող է ապահովել անհրաժեշտ 53 ձայնը: Դա կլինի ոչ խելամիտ քայլ: Ես ևս չեմ պատրաստվում քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց՝ խմբակցությունում վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում են կայացրել իրավաբանների խորհրդի հիման վրա: Կարծում է առաջադրելու իմաստը եղել է այն, որ ավելորդ խոսակցությունների տեղիք չտան:

Ավելի վաղ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում