Տիգրան Ուրիխանյանը ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի ներկայություն ապահովելու փորձ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի չընդունումը ՀՀԿ խմբակցության համար ԱԺ-ում նորից զգալի ներկայություն ապահովելու հնարավորություն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:

«Ինձ թվում էր, որ երեկվա ավանտյուրա իրադարձությունից հետո ԱԺ-ն՝ նկատի ունեմ նախկին քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն, պետք է իր բոլոր հնարավորությունները գործադրեր, որպեսզի փորձեր հասարակության առջև մեղանչելով բերել և արագ կերպով նոր Ընտրական օրենսգիրքն անցկացնել: Երեկ տեղի ունեցածը հնարավորություն էր ՀՀԿ-ի համար արտահերթ խորհրդարանական ընտրություններում հին ընտրակարգով բերելով բոլոր փողային պարկեր բացող տղաներին, նրանց համար ռեյտինգային ընտրակարգով տեղերում ապահովել ձայներ»,-ասաց Ուրիխանյանը:

Նա նշեց՝ դա հնարավորություն էր ՀՀԿ- համար սահմանափակել չորս տոկոս անցողիկ շեմով չորս կուսակցությունների համար անցնելու հնարավորությունը և նորից ապահովել ՀՀԿ-ի համար ԱԺ-ում զգալի ներկայություն:

Արա Բաբլոյանը նշեց՝ ինքը, որպես ԱԺ նախագահ, տվել է բոլոր հնարավորությունները, որ այն մարդիկ, ովքեր ասել էին, որ կաջակցեին արտահերթ ընտրությունները պատշաճ անցկացնելուն, հնարավորություն ունենային գալ և մասնակցել քվեարկությանը: Նա նշեց՝ միայն ազնիվ եղավ ՀՀԿ-ն, որն ի սկզբանե ասել էր, որ դեմ է օրենսգրքին և իր տեսակետին էլ մնաց:

Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան